1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից 3 ամիս անց, օգոստոսի 7-ից 14-ը պետական-պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պատվիրակության կազմում էին առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, պետնախարար Վազգեն Սարգսյանը, արտգործնախարար Վահան Փափազյանը, ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը, նախագահի մամուլի քարտուղար Լևոն Զուրաբյանը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները։ Այցի կազմակերպման գործում լուրջ ներդրում էր ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը...